Պատահարներ
հունիսի 30 • 04:15, 2025

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Հունիսի 30-ին, ժամը 00:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։16-ին, մարվել՝ 01։20-ին։ Այրվել է «Renault» մակնիշի ավտոմեքենան։