Պատահարներ
ապրիլի 22 • 16:09, 2026
Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի տարածքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով ստորգետնյա հորանում մնացել են աշխատակիցներ և պացիենտներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Պարզվել է, որ ստորգետնյա հորանում՝ մոտ 230 մետր խորության վրա, գտնվում են 46 քաղաքացիներ։
Փրկարարները գործարկված գեներատորի միջոցով հորանի վերելակով բոլոր 46 քաղաքացիներին հաջողությամբ դուրս են բերել։