Պատահարներ
մայիսի 28 • 03:44, 2026

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ

Մայիսի 28-ին՝ ժամը 01։47-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։02-ին, մարվել՝ 02։16-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։