Պատահարներ
ապրիլի 21 • 11:52, 2025

ՃՏՊ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Ապրիլի 21-ին, ժամը 14:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից Ոստան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ առկա է գազի արտահոսք։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  

Պարզվել է, որ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Nissan Rogue» և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները առկա է գազի արտահոսք։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և 7 ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։