keyboard_arrow_left
Պատահարներ
հունվար 19 2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Հունվարի 18-19-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Աբովյան, Հրազդան քաղաքներում, Քաղսի, Ֆանտան գյուղերում, Ճարճակիս-Մելիքգյուղ և Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 22 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։