Պատահարներ
դեկտեմբերի 31 • 04:22, 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Դեկտեմբերի 30-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Սևան քաղաքում, Նիգավան գյուղում և Մարտունի-Գետափ ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։