Պատահարներ
դեկտեմբերի 19 • 05:05, 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները
Դեկտեմբերի 18-ի ժամը 20։04-ից դեկտեմբերի 19-ի ժամը 03։25-ը ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Շիրակի մարզի Սալուտ, Գեղարքունիքի մարզի Սոթք, Արագածոտնի մարզի Սարալանջ, Սիփան գյուղերում, Բերդ-Ճամբարակ և Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 13 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։