Պատահարներ
հունվարի 06 • 06:23, 2025

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Հունվարի 5-6-ը ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Աշտարակ, Ապարան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։