Պատահարներ
հունվարի 05 • 04:50, 2025
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Հունվարի 4-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքում, Եղիպատրուշ, Նարեկ, Ռյա Թազա գյուղերում, Շենավան-Հարթավան, Մուսաելյան-Տաշիր և «Ամբերդ ամրոց» տանող ավտոճանապարհներին ։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։