Պատահարներ
փետրվարի 10 • 06:01, 2026

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 266 քաղաքացու

Փետրվարի 6-ի ժամը 08։00-ից մինչև փետրվարի 10-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց և 266 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: