Պատահարներ
մայիսի 31 • 18:43, 2026

Դեպքի վայր մեկնած փրկարարները օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

Մայիսի 31-ին՝ 17:05-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի 22-րդ փողոցում գտնվող այգում քաղաքացին ընկել է քարերի մեջ և չի կարողանում շարժվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Պարզվել է, որ քաղաքացին ձորն իջնելիս վնասել է ոտքը, ունի կոտրվածք․ տեղանքի դժվարարնցանելիության պատճառով անհրաժեշտ է օգնություն։

Փրկարարները քաղաքացուն բարձրացրել են ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը։