Պատահարներ
նոյեմբերի 10 • 17:06, 2024
Արևաբույր գյուղում այրվել է անասնակեր
Նոյեմբերի 10-ին, ժամը 13:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի Մարզպետունու փողոցում այրվում է կուտակած խոտ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տներից մեկի ետնամասում այրվում է պահեստավորած անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։34-ին, մարվել՝ 18։23-ին։ Այրվել են մոտ 560 հակ անասնակեր և մոտ 1500 քմ խոտածածկույթ: