keyboard_arrow_left
ԼրահոսԻրազեկում
սեպտեմբեր 18 2024
Իրազեկում. Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Սեպտեմբերի 19-ին Արարատի մարզի Մասիս համայնքում անցկացվելու է «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Մասիս համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որի ընթացքում ժամը 12:00-ին Ռանչպար, Սիփանիկ, Սիս, Նորամարգ և Սայաթ-Նովա բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Խնդրում ենք չանհանգստանալ։