keyboard_arrow_left
Իրազեկում
հուլիս 17 2025
Իրազեկում․ Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Հուլիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան, Թումանյան, Գայի փողոցների, Գոռավան, Վանաշեն, Սիսավան, Գինեվետ, Նոր Ուղի, Դաշտաքար, Դիտակ, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Հովտաշեն բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։