Պատահարներ
ապրիլի 01 • 22:13, 2025

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Ապրիլի 1-ին, ժամը 21:09-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արալեզ գյուղի գերեզմանատանը կայանած ավտոմեքենայում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։28-ին, մարվել՝ 22։05-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան։