Պատահարներ
դեկտեմբերի 18 • 18:43, 2024
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում
Դեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ապարանի հուշարձանի մոտակայքում և Քարի լիճ տանող ճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ ձյան շերտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ», «Ford» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։