Պատահարներ
հունվարի 30 • 22:18, 2025

Վաղատուր գյուղում այրվել է անասնակեր

Հունվարի 30-ին, ժամը 15:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղատուր գյուղի տներից մեկի մոտակայքում՝ ծածկի տակ, այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:31-ին, մարվել՝ 23:37-ին: Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և ջերմահարվել է թիթեղյա ծածկը՝ մոտ 80 քմ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 10 բնակիչ։