Պատահարներ
հունիսի 30 • 15:58, 2025

Հրդեհ Ուշի գյուղում

Հունիսի 30-ին, ժամը 15:22-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություն հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։09-ին, մարվել՝ 19։13-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ) և մոտ 550 հակ կուտակած անասնակեր։