Պատահարներ
մարտի 28 • 16:11, 2025

Այրվել է անասնակեր

Մարտի 28-ին, ժամը 14:45-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մանթաշ գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացել է ժամը 15:07-ին, մարվել՝ 16:43-ին: Այրվել է  մոտ 160 հակ անասնակեր: