Պատահարներ
հուլիսի 20 • 15:31, 2025

Այրվել է անասնակեր

Հուլիսի 20-ին, ժամը 11։46-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից  երեք մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տուն։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 1 տրակտոր և 1 բեռնատար: