Պատահարներ
հոկտեմբերի 14 • 21:56, 2025

Այրվել է անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 18։09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ գյուղի փոստի մոտակայքում գտնվող տներից մեկի բակում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։50-ին, մարվել՝ 20։35-ին։ Այրվել է մոտ 300 հակ անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։