մայիսի 26 • 11:15, 2025
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մայիսի 19-ից 25-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 574 դեպք, որից 169-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 71, փլուզման, երկաթգծի ուղիներին պատահարի, դարափուլի, տեղատարափ անձրևի՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 2-ական, որոնողափրկարարական՝ 8, դիակի և զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, թունավորման՝ 10, օձի նկատման՝ 72, վայրի կենդանիների հարձակման, կեղծ ահազանգի՝ 7-ական, ինքնասպանության փորձի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 178, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 43, հրդեհի կեղծ կանչի՝ 26, 54 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 24 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 56 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 27 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել՝ 22 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ: