Լրահոս
հոկտեմբերի 28 • 07:20, 2024

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հոկտեմբերի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 427 դեպք, որից 142-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 58, քարաթափման, երկրաշարժի, որոնողափրկարարական, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1-ական, փլուզման, մերկասառույցի, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, թունավորման՝ 12, օձի նկատման՝ 15, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 158, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 33, 33 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 83 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 82 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 125, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

Մանրամասն

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները