Լրահոս
հուլիսի 21 • 10:54, 2025

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հուլիսի 14-ից 20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ: 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 384, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, ուժեղ քամու, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5-ական, փլուզման՝ 7, դարափուլի, քարաթափման, ուժեղ կարկուտի, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման` 6, զինամթերքի հայտնաբերման` 4, օձի նկատման՝ 43, ինքնասպանության փորձի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 49, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 206, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 58, հրդեհի կեղծ կանչի՝ 46, 102 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 27 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 51 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 29 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 98, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 9 մարդ:

Մանրամասն

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները