Լրահոս
հուլիսի 14 • 09:48, 2025

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հուլիսի 7-ից 13-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 708 դեպք, որից 323-ը՝ արտակարգ: 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 256, փլուզման, քարաթափման, ջրահեղձման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, պայթյունի՝ 3, ուժեղ քամու, բնական հրդեհի՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 12, թունավորման, զինամթերքի հայտնաբերման, վայրի կենդանիների հարձակման՝ 4-ական, օձի նկատման՝ 48, ինքնասպանության փորձի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 192, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 33, հրդեհի կեղծ կանչի՝ 31, 51 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 88, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

Մանրամասն

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները