Լրահոս
հունվարի 13 • 08:05, 2025

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունվարի 6-ից 12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 166-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 98, պայթյունի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, մերկասառույցի, երկրաշարժի՝ 2-ական, բնական հրդեհի՝ 3, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 18, կեղծ ահազանգի՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 51, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 147, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 16, 54 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 40 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 95 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 43 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 11 մարդ:

Մանրամասն

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները