ԼրահոսՊաշտոնական լուրեր
դեկտեմբերի 31 • 07:00, 2025

Փրկարար ծառայությունը 2026 թվական մուտք կգործի վերափոխված հայեցակարգով և համակարգային բարեփոխումներով․ Կամո Ցուցուլյան

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, փրկարարական ծառայողներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ։ 

Թող գալիք տարին նշանավորվի մասնագիտական նոր ձեռքբերումներով, հաջողություններով և առավել անվտանգ ու արդյունավետ փրկարարական ծառայությամբ։ 

2025 թվականին Փրկարար ծառայությունը բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ պատասխանատվությամբ հաղթահարեց իր առջև դրված բոլոր խնդիրները՝ հավատարիմ մնալով կյանքեր փրկելու իր առաքելությանը։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Ծառայության ողջ անձնակազմին և նրանց ընտանիքներին՝ ծառայության դժվարությունները գիտակցելու ու համբերատարությամբ կիսելու համար:

Փրկարար ծառայությունը վերափոխված հայեցակարգով և քաղաքացու անվտանգության ապահովման հանձնառությամբ 2026 թվական մուտք կգործի համակարգային բարեփոխումներով, որը կնշանավորվի բարձր պատրաստվածությամբ, համընդհանուր կարողությունների հետևողական և շարունակական զարգացմամբ՝ հանուն առավել անվտանգ ու պաշտպանված հասարակության։

Կրկին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ցանկանում եմ, որ տարին լինի առանց արտակարգ իրավիճակների, խաղաղ ու անվտանգ։

Կամո ՑՈՒՑՈՒԼՅԱՆ

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր