Պատահարներ
հունվարի 21 • 16:27, 2026

Փլուզում Երևան քաղաքի Տարոնցի փողոցում․ տուժածներ չկան

Հունվարի 21-ին, ժամը 16։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տարոնցի փողոցում գտնվող դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը փլուզվել է, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ փլուզվել է դպրոցի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը (մոտ 10 քմ) և թուլացել՝ բետոնե հենասյունը․ առկա է ընկնելու վտանգ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։