Պատահարներ
հունվարի 21 • 17:03, 2025

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դաշտադեմ և Մեղվահովիտ գյուղերի միջև ընկած դաշտավայրում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18։12-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ. հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 15 հա տարածքում։