հունիսի 16 • 10:38, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունիսի 17-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 16-ի և 21-ի կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունիսի 16-ի և 17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.5°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.2°C (1990թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.3°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում, իսկ մյուս շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ