Պատահարներ
օգոստոսի 26 • 03:55, 2024

Վնասներ՝ քամու հետևանքով

Օգոստոսի 25-ին, ժամը 20:58-ից Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Մալաթիայի փողոցում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ծառեր են կոտրվել և ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։