Պատահարներ
օգոստոսի 13 • 14:52, 2024

ՃՏՊ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին

Օգոստոսի 13-ին, ժամը 16:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում թունելից մոտ 4 կմ դեպի ներքև տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 80-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝  Հ․ Գ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել այն և տեղափոխել ավտոքարշակի: