Պատահարներ
օգոստոսի 09 • 08:44, 2024
Օգոստոսի 9-ին, ժամը 00։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տոլորս գյուղի վերջնամասում՝ անասնագոմի մոտ, այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմում։
Ըստ նախնական տվյալների այրվում է անասնագոմը (մոտ 460 քմ), ներսում՝ մոտ 2500 և անասնագոմին կից մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։14-ին։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ: