Պատահարներ
օգոստոսի 09 • 00:40, 2024
Հրդեհ տան տանիքում
Օգոստոսի 8-ին, ժամը 23։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։56-ին, մարվել՝ օգոստոսի 9-ին, ժամը 01։05-ին:
Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ):