Պատահարներ
հունիսի 07 • 16:13, 2025

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում

Հունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և  Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի հարակից տների տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 20։35-ին։ Այրվել է տան տանիքների (ընդհանուր մոտ 160 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 50 քմ և ջերմահարվել 60 քմ։

Կանխվել է հրդեհի տարածումը հարակից տներ։