Պատահարներ
հոկտեմբերի 11 • 19:03, 2025

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ժամը 23։00-ի դրությամբ առկա տվյալներ

Հոկտեմբերի 11-ի՝ ժամը 23։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը՝ համագործակցելով քաղաքապետարանի աշխատակիցների հետ, շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 550 տոննա ջուր և իրականացվել շուրջ 350 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, ծխի ծավալը նվազել է:

Ողջ գիշեր շարունակվելու են ակտիվ աշխատանքները․ կտրվի լրացուցիչ տեղեկություն։