Ճանապարհները Հայաստանում
մարտի 21 • 19:55, 2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Հրազդան քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։