ԻրազեկումԼրահոս
մարտի 03 • 08:55, 2025

Իրազեկում. Երևան քաղաքի «Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 4-ին՝  ժամը 11:00-ին, Երևան քաղաքի  «Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Աշակերտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով օբյեկտային վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ 

Խնդրում ենք չանհանգստանալ։