Եղանակը ՀայաստանումԻրազեկում
սեպտեմբերի 02 • 15:19, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ուշադրություն

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Սեպտեմբերի 2-5-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 5-7-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

0ра

Երևան քաղաքում`                

Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում սեպտեմբերի 2-ին և 5-ին` 14-17 մ/վ, 3-4-ին՝ 10-13 մ/վ արագությամբ։

02ы

Երևան քաղաքի սեպտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ .                      
 

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`                  37.8°C (2010 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`                      11.2°C (1961 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`                23.0°C
     

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

02г

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ