օգոստոսի 23 • 08:27, 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 23-ին և 26-ին կեսօրից հետո, 24-25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 23-28-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 23-25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-28-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի օգոստոսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.0°C (2017 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.7°C (1993 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.3°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի թույլ արտահայտված փոփոխական ռեժիմ:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ