Եղանակը ՀայաստանումԻրազեկում
օգոստոսի 25 • 08:30, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 25-ին, 27-28-ը կեսօրից հետո, 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 25-29-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Arm Ra

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 25-28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-29-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։

Arm Yer

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ