Եղանակը ՀայաստանումԻրազեկում
օգոստոսի 26 • 09:18, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 26-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 26-29-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-27-ը Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

26ra

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 26-27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-31-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։

Yere

Երևան քաղաքի օգոստոսի 27-ի  բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝      36.9°C (2014 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝          9.7°C (1960 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝     23.5°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Get

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ