Եղանակը ՀայաստանումԻրազեկում
օգոստոսի 30 • 11:09, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ուշադրություն

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-2-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

08 30 Armenia

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։

08 30 Yerevan

Երևան քաղաքի օգոստոսի 31-ի  բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      40.1°C (1998 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`           9.1°C (1988 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`     23.5°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

29g

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ