Եղանակը ՀայաստանումԻրազեկում
օգոստոսի 31 • 09:10, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ուշադրություն

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`17-20մ/վ արագությամբ:Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանըսեպտեմբերի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Armra

Երևան քաղաքում`

Օգոստոսի 31-ի երեկոյան ժամերինքաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։Սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16մ/վ արագությամբ։

Armyer

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ