Եղանակը ՀայաստանումԻրազեկում
օգոստոսի 28 • 10:50, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 28-ի և 31-ի ցերեկը, 29-ին, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-2-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

08 28 Armenia

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-2-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։

08 28 Yerevan

Երևան քաղաքի օգոստոսի 29-ի  բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      39.9°C (2014 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`          10.1°C (1983 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`     23.5°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Get

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ