Պատահարներ
հունիսի 13 • 02:30, 2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած (թարմացված)
Հունիսի 12-ին, ժամը 20:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասից Աշտարակի խճուղի գնացող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մելքումովի փողոցում բախվել են «Chevrolet», երեք «BMW», «Ford» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։