Ճանապարհները Հայաստանում
մարտի 03 • 19:55, 2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար:

Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածի, Աշտարակի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում, Աբովյան, Իջևան, Բերդ և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

Ալագյազի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում բուք է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։