Ճանապարհները Հայաստանում
դեկտեմբերի 13 • 19:55, 2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է (անցանելի՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում):

Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի, Լոռու մարզերի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի (բուք է)  տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Արագածի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն:

Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։