Պատահարներ
հուլիսի 20 • 06:44, 2025

Որոնողական համատեղ աշխատանք Սևանա լճում. քաղաքացիներն անվնաս վերադարձել են ափ

Հուլիսի 19-ին՝ ժամը 16։38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի Սևանա լճում՝ Արտանիշ բնակավայրին հարակից հատվածում նավարկել են ռետինե նավակով և չեն վերադարձել։

Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ջրային պարեկային ծառայության մեծաթիվ ուժեր։ 

Ժամեր տևած որոնողական աշխատանքի ընթացքում պարզվել է, որ քաղաքացիներն իրենց ռետինե նավակով անվնաս վերադարձել և գտնվում են Ջիլ բնակավայրի ափամերձ հատվածում: 
Քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: