Պատահարներ
փետրվարի 19 • 00:24, 2025
Նորաշեն-Սարչապետ ավտոճանապարհին այրվել է խոտածածկույթ
Փետրվարի 18-ին, ժամը 22։58-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորաշեն և Սարչապետ գյուղերի միջակայքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել՝ 23:57-ին։ Նորաշեն-Սարչապետ ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում այրվել է խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 8 աշխատակից։